Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Օրենքի մարդուն ո՞նց ես տփում»

«Օրենքի մարդուն ո՞նց ես տփում»
12.11.2013 | 16:40

«Է, դժգոհ ա, տեսար ի՞նչ իրավիճակ ա հիմա, հիմա գո՞հ ա: Հիմա ինքը իրա վիճակից գո՞հ ա: Չի կարելի քաղաքի մեջտեղ փետերն առած մարդկանց տփես, խոմ ըտենց չի: Օրենքի մարդուն ո՞նց ես տփում, էդ օրենքի մարդն իրա գործն ա անում: Ինչի՞ համար ա խփում էդ մարդկանց»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Շանթ Հարությունյանի գործողություններին, ասաց գեներալ Սեյրան Սարոյանը` հավելելով. «Ի՞նչ հեղափոխություն, ինչի՞ց, Հայաստանից հեչ դուրս եկե՞լ եք, սաղ տեղերն ընտիր ա, հլա ասա տենամ, որտե՞ղ ա լավ: Քու իրավիճակում ի՞նչ վիճակ ա, հլը մի հատ ասա»: Լրագրողների ռեպլիկին, թե դա ընդվզում էր, Սարոյանը հեգնեց. «Ի՞նչ ընդվզում, փետերո՞վ, այ մալադեց»:

Գեներալ-պատգամավորը անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը չպատժվեց: «Արտակ Բուդաղյանին ո՞վ էր ասում էթար Սուրենի տան վրեն, հլա ասա: Քու տան վրեն որ հարձակվեմ, ի՞նչ կանես ինձի»,- նշեց Սեյրան Սարոյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ